ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Դա միանշանակ մերն է, մերը`հայկականը և այդ խորքերը դեռ պետք է բացվեն»

«Դա միանշանակ մերն է, մերը`հայկականը և այդ խորքերը դեռ պետք է բացվեն»
06.09.2016 | 07:44

Անվանի գիտնական, բանաստեղծ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Բանաստեղծ, թագմանիչ Շանթ Մկրտչյանը մեզ հետ զրույցում խոսեց Հրաչյա Թամրազյան-բանաստեղծի մասին, և ոչ միայն: Նրա բնորոշմամբ` Հրաչյա Թամրազյանը ճանաչված և սիրված էր որպես գիտնական, որպես բանաստեղծ և որպես մարդ. «Իր կյանքը, մշակութային գործունեությունը և պոետական ստեղծագործությունները բոլորն իրար համահունչ են, մեկը մյուսին չեն հակասում: Չենք զարմանա, եթե Հրաչյայի բանաստեղծության մեջ տեսնենք գիտնականին, գիտական գործում` բանաստեղծին, մարդուն, ի վերջո, իր բոլոր առաքինություններով: Նա առաքինի կերպար էր, օրինակելի մարդ` իր նվիրումով` հանդեպ մշակույթին ու գրականությանը»:


Խոսելով Հրաչյա Թամազյանի ստեղծագործության առանձնահատկությունների մասին, Շանթ Մկրտչյանը նկատեց, որ կան ոճավորող բանաստեղծներ, կան չոճավորող բանաստեղծներ, բայց Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության մեջ միջնադարի պոետական թանձրությունները, առանձնահատկությունները արտացոլված են յուրովի. «Հայ մշակույթի ամբողջ հարստությունը նա պոետականորեն մարմնավորվեց իր բանաստեղծության մեջ: Դա միանշանակ մերն է, մերը`հայկականը և այդ խորքերը դեռ պետք է բացվեն: Նա շատ թանկ մարդ էր և այս կորուստը մեր բոլորի կորուստն է»:

Հրաչյա Թամրազյանը մահացել է սեպտեմբերի 3-ին՝ երկարատև հիվանդությունից հետո: Նա 62 տարեկան էր: Մատենադարանում աշխատել է 1977 թվականից՝ նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող, իսկ 2007-ից ղեկավարում է ձեռագրատունը: 2014-ից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է: Հրաչյա Թամրազյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտությանը, մասնավորապես՝ նարեկացիագիտությանը:

Անվանի մտավորականի վերջին հրաժեշտի արարողությունը սեպտեմբերի 6-ին է՝ ժամը 12-14-ին՝ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքում, իսկ հուղարկավորությունը նույն օրը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ